Ջերմոց լաբորատորիա

Այսօր մեր հերթական ուսումնական պարապմունքն էր ջերմոց-լաբորատորիայում: Սկզբում մենք տեսանք կենադանիներին սիրեցինք և խաղացինք նրանց հետ: Հետո ծանոթացանք նոր բույսի հետ: Նրա անունը իմ հիշելով  մայլվա էր: Մաքրեցինք բույսի սերմերը և լցրեցինք տուփերի մեջ:

Ոսկե աշուն

nicevo

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը` գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դուրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Գույնով

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

2. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս, ինչո՞ւ:

Ոսկի են թվում տերև ու ճյուղ-գեղեցիկ երանգներ է տալիս:

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Ոսկե աշուն

4.Նկարի՛ր  մի նկար՝ բանաստեղծությունը ձևավորելու համար:

Մայրիկիս սիրած եղանակը(Կոմիտաս)

Это слайд-шоу требует JavaScript.

           Առատ միրգ

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Գունավոր աշուն

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Ճչան աշուն

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։   

Սարսել-ցնցվել,սասանվել

Սաղարթ-տերևաշատ ճյուղեր

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Это слайд-шоу требует JavaScript.

       Սկզբում մենք գնացինք դպրոցին մոտ եկեղեցին և այնտեղ արեցինք ընդհանուր պարապմունքը եկեղեցական երգեր երգելով:  Հետո մենք գնացինք դպրոց և դպրոցի երթուղայինով շարժվեցինք դեպի Արագածոտնի մարզ: Հասանք Գուրեմե-Դուրմե շոկոլադի ֆաբրիկա-խանութ: Ֆաբրիկայում կար մի տեղ, որտեղ պատուհանից նայում էինք շոկոլադի պատրաստման գործընթացը: Շոկոլադի հումքը բերում էին Եվրոպայից՝ հիմնականում Իտալիայից:Ես կերա չամիչով  դառը շոկոլադ,որը ես շատ հավանեցի: Դառը շոկոլադը շատ օգտակար է: Այնուհետև  մենք ինքներս փաթեթավորեցինք դառը շոկոլադ: Այնտեղ տեսանք բուրգեր,որը նման էր հասարակ բուրգերի, բայց իրականում փոքր տորթ էր և  պատրաստված էր քաղցրավենիքից:

   Հետո մենք գնացինք Կարմրավոր եկեղեցի:Եկեղեցին գտնվում էր ձորի ափին: Կարմիր տանիքով եկեղեցին այպիսին էր ոնց որ մենք պատկերացնում էինք: Մենք նաև տեսանք Սպիտակավոր եկեղեցին և Ծիրանավոր եկեղեցին: Սպիտակավոր եկեղեցին Կարմրավոր եկեղեցիի հետևն էր և պատերը  ներսից սպիտակ էին:

Կարմրավոր եկեղեցի

Կարմղեցրավոր եկեղեցին գտնվումա Աշտարակ քաղաքու Արագածոտնի մարզւմ: Այն անվանում են նաև Սուրբ Աստածածին եկեղեցի: Կարմրավոր եկեղեցին կառուցվել է գրիգոր և մանաս քահանաների կողմից 7-րդ դարում:Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է:։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է,որի գմբեթը ութանիստ է : Եկեղեցու արտաքբին չափերն են 5,9x 7,4  մետր:

      Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով` փոքր քույրը, սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, ծիրանավորը և սպիտակավորը:downloaddownloaddownload

Ամառային արցակուրթներ

Արաջին օրը ես գնացի Դիլիջան իմ եղբարյների հետ մենք շարժվեցինք ժամը 8-ին հասանք 9-ին մենք այդ տեղ լողացինք և խաղացինք տենիս, ֆուտբոլ, վալեբոլ:Մյուս օրը մենք ժամը 5 գնացին մեր տուն:9-Օրը մենք գնացինք Գյումրի այդ տեղը մենք կերանք եգիպտացորեն և գնացինք դելֆինարիում: 

Մայրենի 09.09.2019

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է: Լեռն
Արագած է կոչվել Արա թագավորի անունով: Արագածի կատարը
մշտապես ծածկված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր
եղանակներին իրենց <<հանդերձանքով>> են հայտնվում: Արագածի
լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ:

Տարօրինակ հյուրը

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Հաչան Չալանկը

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Մալյան թատրոնում

Ապրիլի 23-ին դասարանով եղանք Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոնում: Դիտեցինք «Շրջված երազ» ներկայացումը: Ներկայացումը բեմադրված էր Դոնալդ Բիսեթի հեքիաթների հիման վրան: Ներկայացումը շատ ուրախ էր և ծիծաղելի: Ամենաշատը մեզ դուր եկավ Քոմոդո վիշապը: Բոլորը նրանից վախենում էին, բայց իրականում նա վախենալու չէր: Նա օգնեց մադկանց լապտերները վառելու հարցում: Հավանեցինք նաև Ալիս անունով ագռավին, նա Արսենի նման շատ էր սիրում քնել: Լավն էր նաև «Լուսնի վրա» հեքիաթի պապիկը: Նա վերջում դարձավ բարի: